«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ռամզեսը «քայլում է» Կահիրեով

Ռամզեսը «քայլում է» Կահիրեով
26.01.2018 | 15:04

Այսօր առավոտյան Գիզայի բուրգերի համալիրի մոտակայքից Հին Եգիպտոսի փարավոն Ռամզես Երկրորդի հսկայական արձանը տեղափոխվում է: Երեք հազարամյա արձանը տեղադրվել է հատուկ կցասայլերի վրա և ամուր ֆիքսվել: Հնագույն հուշարձանը տեղափոխվում է ուղղահայաց դիրքով՝ ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար: 83 տոննա կշռող հուշարձանի տեղափոխությունը կատարվել է օրհներգի և ռազմական քայլերգի հնչյունների ներքո: Արձանը կուղեկցեն հանդիսավոր համազգեստով ձիավորներ:

Արարողությունը դիտելու համար հրավիրվել են հասարակական գործիչներ, լրագրողներ և դիվանագետներ: Վերջին 15 տարում սա 11 -մետրանոց արձանի երկրորդ տեղափոխությունն է: 2006-ին Ռամզեսին Կահիրեի երկաթուղային կայարանի հրապարակից տեղափոխեցին Գիզայի համալիր՝ աղմուկից, փոշուց և գնացքներից առաջացած թրթռումից պաշտպանելու համար: Այս անգամ արձանը տեղափոխվում է 400 մետրով՝ Մեծ եգիպտական թանգարանի նախասրահի մոտ տեղադրելու համար: Ռամզես Երկրորդը թանգարանի մուտքի մոտ «կդիմավորի» այցելուներին: Մեծ եգիպտական թանգարանը կբացվի 2018 թվականին:

Դիտվել է՝ 1970

Մեկնաբանություններ